Երկար սպասված իրադարձություն հայ ձեռնարկատերերի համար: Կյանքի է կոչվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հերթական խոշորամասշտաբ նախաձեռնությունը՝ ուղղված հազարավոր աշխատատեղերի բացմանը, Հայաստանի տնտեսության զարգացմանը և մեր երկրի բիզնես միջավայրի նկատմամբ սփյուռքահայության հետաքրքրության ավելացմանը: Փոքր ու միջին բիզնեսի մի քանի հազար ներկայացուցիչների առաջ իր հյուրընկալ դռներն է բացել «Մուլտի Գոլդ » ոսկերչական կենտրոնը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, առևտրականներ, բազմաթիվ հյուրեր՝ նաև Սփյուռքից: Նկատի ունենալով մարդկանց սոցիալական վիճակը՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը ոսկու շուկայի կառավարիչներին առաջարկել է տաղավարները ՓՄՁ ներկայացուցիչներին մեկ տարի ժամկետով տրամադրել անվճար:

Արցախում վաղը նշվելու է գյուղատնտեսության աշխատողի օրը: Վերածննդի հրապարակում և հարակից տարածքներում ներկայացված կլինի արցախյան բերքն ու բարիքը: Մինչև այդ, Ստեփանակերտի երիտասարդության պալատում այսօր տեղի է ունեցել «Գյուղատնտեսության ներկան եւ ապագան» կոնֆերանսի ամփոփիչ նիստը, որին մասնակցել է Արցախի նախագահը: Բակո Սահակյանը դրական է գնահատել կոնֆերանսի աշխատանքը, գյուղոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար պետական պարգևներ հանձնել մի խումբ երախտավորների:
Սասունիկ համայնքում անցկացվել է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը, որին մասնակցել է նաև վարչապետը: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է երկրի տնտեսական ընթացիկ իրավիճակին, նշել, որ այս տարի, ըստ ամենայնի, կունենանք պլյուս-մինուս 7 տոկոս տնտեսական աճ: Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանն այս տարին միջազգային պահուստների առումով կամփոփի պատմական ռեկորդային ցուցանիշով, ինչը վկայում է մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության մասին: Նիկոլ Փաշինյանը համաժողովի շրջանակում հանդիպել է մարզի գործարարների հետ, անդրադարձել բիզնեսի «խաղի կանոններին». Մի՛ գողացիր, եղի՛ր արդյունավետ, եղի՛ր նորարար, եղի՛ր համագործակցող և թիմային:
Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ ԱԺ-ի «Պառլամենտ» և Հայաստանի Դիվանագիտական ակումբի «Ամբասադոր» թիմերը «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության դահլիճում ֆուտզալի ընկերական հանդիպում են անցկացրել: Միջոցառումը կրում էր «Հայաստան, իմ սեր» անվանումը: Խաղադաշտում էին Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն, ինչպես նաև Հայաստանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ՝ դեսպաններ, փոխդեսպաններ, դիվանագիտական աստիճան ունեցող աշխատակիցներ:
Հայաստանում 1-ին անգամ անցկացվել է Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա, որին մասնակցել են 512 երեխա տարբեր երկրներից: Հաղթողները նոյեմբերին մեկնելու են Սոչի: Օլիմպիադան կազմակերպել է IQ կենտրոնը: Բուն մրցույթից հետո տեղի է ունենալու տաղանդների շոու, որին մասնակցելու են հայ և արտերկրից ժամանած երեխաները: Նրանք ցուցադրելու են իրենց կարողությունները՝ զուգահեռ հաշվելով և կատարելով տարբեր գործողություններ:
Հոկտեմբերի 12-ը ծխելու դեմ պայքարի ազգային օրն է: 2004 թվականին նման որոշում է ընդունել Հայաստանի կառավարությունը: Ծխախոտ օգտագործողների դեմ պայքարը շարունակվում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր վեց վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:
Հայաստանում մտավոր սեփականության իրավունքը պաշտպանված չէ: Այդ առիթով մեր երկրի ու սփյուռքի իրավաբանները և ՏՏ ոլորտի մասնագետները մշակել են օրենսդրական փաթեթ, որը, հավանաբար, մինչև տարեվերջ կուղարկեն օրենսդիր ու գործադիր մարմիններին: Օրինագիծը նաև software-ի պատենդավորումը սահմանող դրույթ է պարունակում: Նախագծի ընդունումից հետո մասնագետները նպատակ ունեն Հայաստանը դարձնել պատենդավորման տարածաշրջանային կենտրոն:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv