Items filtered by date: Շաբաթ, 29 Փետրվարի 2020
Շաբաթ, 29 Փետրվարի 2020 23:15

Ավտո դրայվ 29.02.2020

Published in Ավտո դրայվ
Շաբաթ, 29 Փետրվարի 2020 20:29

Էպիկենտրոն 29.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 29 Փետրվարի 2020 20:15

Անցուդարձ 29.02.2020

Published in Անցուդարձ

Կյանքի 59-րդ տարում հավերժի ճամփան բռնեց անվանի հուշարձանագետ, բանահավաք, պատմաբան ՍամվելԿարապետյանը: Բացառիկ արվեստաբաններից մեկը, որն իր ապրած տարիները նվիրեց հայկական մշակույթի պահպանությանն ու շենացմանը: Նրա թողած ժառանգությունն անգնահատելի է: Կարապետյանին ճանաչողները, ընկերներն ու մտերիմները նրա մասին անցյալով չեն խոսում, հավերժի ճամփորդը կապրի այնքան, քանի դեռ նրա արած գործն ապրելու է:

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Դավիթաշենում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում սպանության փորձի մեղադրանքով զինված հետախուզվողի վնասազերծման գործողությունից: Հիշեցնենք՝ վերջինը բերման ենթարկվելիս կրակոցներ էր արձակել, ինչից հետո վնասազերծվել էր և բերման ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում:

«Եթե մարտի 1-ի գործը 10-ը զոհերի մասին չէ, ապա ի՞նչ է բացահայտվելու առաջադրված մեղադրանքներով ու հարուցված քրեական գործով: Կա ընդամենը Հայաստանի երկրորդ նախագահին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով առաջադրած մեղադրանք, որը նույնպես վիճելի է»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը՝ Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ: Պաշտպան Հայկ Ալումյանն էլ հայտարարել է, որ մարտի 1-ի գործն ամբողջությամբ կառուցված է տարիներով մատուցված միֆերի վրա: Պաշտպանական խումբը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հակափաստարկները:

Տեղի է ունեցել «Սոցիալական շարժում» նախաձեռնության 2-րդ ընդլայնված համաժողովը: 1 ժամ տևած միջոցառման ընթացքում նախաձեռնության անդամներն անդրադարձել են մի շարք սոցիալական հիմնախնդիրների և ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ իրենց պատկերացումները: Մինչև համաժողովը, «Սոցիալական շարժման» անդամները հանդիպումներ են ունեցել տարբեր շահառուների հետ՝ նպատակ ունենալով համակարգել խնդիրներն ու մեկ միասնական օրակարգ ներկայացնել վարչապետին և կառավարությանը:

«Էրեբունի» ԲԿ-ում բացառիկ ու բարդ վիրահատություններ են արվում: Կերակրափողի ախալազիայով արդեն 11 հիվանդ է վիրահատվել նոր տեխնոլոգիայով: Դա իրենից ենթադրում է փակ վիրահատություն: Առանց կտրվածքների ու հետքերի՝ բժիշկները կերակրափողի միջով հեռացնում են հիվանդին անհանգստացնող խնդիրը: Էնդոկսոպիկ վիրահատությունն աշխարհում ևս նորագույն մեթոդ է: Մեր բժիշկներին օգնելու համար Հայաստանում է Պետերբուրգի Պավլովի անվան համալսարանական կլինիկայի էնդոսկոպիկ վիրաբուժության և անհետաձգելի բժշկության բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Սմիրնովը:

Ղրղզստանի Ժոգորկու Քենեշի Ղրղզստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ժանարբեկ Ակաևի հրավերով Բիշքեկում է ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ղրղզստան բարեկամական խմբի ղեկավար Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակությունը: Ժոգորկու Քենեշի նախագահի տեղակալ Աիդա Կասիմալիևայի հետ հանդիպմանը Մելքումյանն առաջարկել է մանրամասն ուսումնասիրել գործակցության բոլոր ուղիները, մասնավորապես՝ առողջապահության, սոցիալական, հումանիտար ոլորտներում: Հայ խորհրդարանականներին ընդունել է նաև Ղրղզստանի փոխվարչապետ Էրկին Ասրանդիևը:

«Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» ծրագրի շրջանակում Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության՝ JICA-ի համատեղ ծրագրով փետրվարի 11-22-ը Ճապոնիայում վերապատրաստում են անցել ԱԻՆ 6 աշխատակիցներ և 4 լրագրողներ: Նրանց թվում է եղել նաև «Էպիկենտրոն»-ի լրագրող Հայկ Նավասարդյանը: Նա այսօր և առաջիկա օրերին կպատմի, թե ինչ է տեսել ու սովորել ծագող արևի երկրում, ինչից է տպավորվել և զարմացել: Առաջին տեսանյութն այն մասին է, թե ինչպես են Ճապոնիայում բնակչությանը նախապատրաստում բնական աղետներին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։