ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ամերկյան Թայմ պարբերականին՝ պատմելով 2018 թ. գարնանը սկսած շարժման ու դրա հաղթանակի մասին: Իսկ Եվրանյուզին տված հարցազրույցում նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով:
Վերջին երկու ամսում հստակ վարքագծի փոփոխություն կա, պետական եկամուտների կոմիտեն նոր մշակույթ կերտելու ճանապարհին է,- հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Կառույցն իրականացնում է թիրախային ստուգումներ, համալիր ստուգումները կրճատվել են: 2018 թվականի առաջին կիսամյակում պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 649.7 միլիարդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.6 տոկոսով:
Խորհրդարանում շարունակվել են Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները: Առաջին անգամ նիստին ներկա է եղել փոփխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա կարեւորել է խորհրդարանական խմբի ու կառավարական հանձնաժողովի համատեղ աշխատանքը՝ ընդգծելով, որ իդեալական կլինի, եթե մեծ օրակարգ ուղարկեն մեկ նախագիծ: Այսօրվա քննարկումների առանցքում եղել է կոլալիցիա կազմող ուժերի թիվը:
Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Գագիկ Ծառուկյանը դեսպանի հետ զրույցում ցանկություն է հայտնել, որ չինական հզոր ընկերությունները մասնաճյուղեր բացեն Հայաստանում և իր պատրաստակամությունն է հայտնել անձնապես լինել Հայաստանում չինական ներդրումների երաշխավորը: Դեսպան Էրլունը բարձր է գնահատել Գագիկ Ծառուկյանի գործադրած ջանքերը և նրա անձնական մեծ ներդրումը Չինաստանի կոմունիստական կուսակցության և ԲՀԿ-ի միջկուսակցական կապերի ամրապնդման և երկու երկրների գործարարների շփումների ապահովման գործում:

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv