ԱԱԾ-ն առավոտյան խուզարկություն է սկսել Քաջարանի քաղաքապետի բնակարանում: Խուզարկվել է նաև Մանվել Փարամազյանի ավտոմեքենան,որից հետո համայնքի ղեկավարը տեղափոխվել է Երևան:ԱԱԾ-ն,Ոստիկանությունը և ՊԵԿ-ը խուզարկություն են արել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում.մեկ աշխատակից ձերբակալվել է:
Պարեկային ծառայությունը գործարկման առաջին օրվա դրությամբ ստացել է 354 ահազանգ: Շուրջօրյա ծառայությունը արդեն հասցրել է արժանանալ շնորհակալական խոսքերի: Փոխոստիկանապետն արձագանքել է հնչող քննադատություններին: Այսօր պարեկների հետ հանդիպման է գնացել նաև վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ իրավունքի դիկտատուրան հաստատվում է ոչ միայն պատիժներով, այլ նաև քաղաքացիներին աջակցելով:
Արդարադատության նախարարի պաշտոնակատարը լրագրողների հետ զրույցում հայտարարել է նաև,որ ընտրությունների արդյունքները չեղարկելու համար ՍԴ-ն որևէ հիմք չունի: Անահիտ Ավանեսյանն էլ պարզաբանել է լուրերը, թե ԵՄ-ն չի ընդունում Հայաստանի պատվաստումը:Փաշինյանի խոստացած ծանրաձողներն էլ երկու օրից կհասնեն Հայաստան: ԶԼՄ-ներ-պաշտոնյաներ ճեպազրույցներից ամենաուշագրավն առանձնացրել է Աիդա Կարապետյանը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է,որ ներգրավելով թարմ ուժեր՝ կառուցելու են իրենց երազանքի դատական համակարգը: Պետությունը նախատեսում է 3200 երեխայի ուղարկել ամառային ճամբարներ:Շահառուները 44-օրյա պատերազմում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների՝ 7-ից 13 տարեկան երեխաներն են: Կառավարության նիստի մանրամասները՝տեսանյութում:
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է հայտնի բժշկի պաշտպանների վերաքննիչ բողոքը: Պրոֆեսոր Չարչյանը գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv