Items filtered by date: Ուրբաթ, 30 Հուլիսի 2021
Ուրբաթ, 30 Հուլիսի 2021 22:00

Էպիկենտրոն 30.07.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 30 Հուլիսի 2021 20:30

Անցուդարձ 30.07.2021

Published in Անցուդարձ

Այսօր մեկնարկել է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը: Այս տարի գրականության յուրօրինակ տոնը կրում է «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագիրը: Ժամանակակից գրողները և հայտնի հրատարակչությունները կներկայացնեն իրենց հին ու նոր գործերը, հեղինակները նաև անմիջական կշփվեն ընթերցասերների հետ:

Դաշնակցական Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը գլխավոր դատախազությունից պահանջում են անգործություն չցուցաբերել և քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Հայցվոր կողմը վարչապետի պաշտոնակատարին մեղադրում է պետական դավաճանության համար և պնդում, որ նա դիտավորությամբ արել է այնպիսի քայլեր, որ Շուշին ու Հադրութն անցնեն Ադրբեջանին: Դատական նիստը հետաձգվել է:

«Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ 7-րդ գումարման ԱԺ-ն հրավիրել է վերջին արտահերթ նիստը: Քննարկվել են մի շարք նախագծեր՝ այդ թվում քրեական օրենսգրքի և քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունները: Դրանցով նախատեսվում է քրեականցնել հայհոյանքը՝ անգամ հեռավար եղանակով: Մեկ այլ օրինագծով մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցելու է մարտական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը:

 

8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին ընդառաջ ԱԺ-ի անվտանգության մակարդակը բարձրացվում է: Արդեն հայտնել ենք,որ պատգամավորները նիստերի դահլիճ կմտնեն անվտանգության սարքերով անցնելուց հետո:Ըստ լուրերի՝ կսահամանափակվի նաև ավտոմեքենայով խորհրդարան մտնելու հնարավորությունը: 7-րդ գումարման ԱԺ-ի դեռևս անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ առաջիկայում կսահմանափակվի նաև լրագրողների տեղաշարժը: Սպասվող փոփոխությունները մեկնաբանել է նաև ԱԺ փոխնախագահը:

Արդյո՞ք Հայաստանը ձեռնոց է նետում Ռուսատանին, եթե դիմում է միջազգային այլ խաղացողների սահմանային խնդիրները լուծելու համար: Քաղաքագետների տեսակետները հակադիր են: Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ նման քայլով Երևանը ձեռնոց կնետի Մոսկվային: Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ մեր ռազմավարական դաշնակցին ու ՀԱՊԿ-ի հեղինակությանը միակ ձեռնոց նետողը Ադրբեջանն է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։