Items filtered by date: Երեքշաբթի, 27 Հուլիսի 2021
Երեքշաբթի, 27 Հուլիսի 2021 22:00

Էպիկենտրոն 27.07.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 27 Հուլիսի 2021 20:30

Անցուդարձ 27.07.2021

Published in Անցուդարձ

Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանն այսօր ուներ երկու ներկայացուցիչ՝ մեկ ծանրորդ և մեկ լողորդ: Ծանրամարտի աղջիկների պայքարում Իզաբելա Յալյանը գրավել է 7-րդ տեղը, իսկ Արթուր Բարսեղյանը իր մրցահերթում երկրորդն է եղել,սակայն կիսաեզրափակիչ դուրս չի եկել: Մեր մարզիկների մրցելույթները Տոկիոյից ավելի մանրամասն կներկայացնի Արամ Մանուկյանը: Նա զրուցել է նաև ծանրամարտում մեր «ծանր հրետանու»՝ Սիմոն Մարտիրոսյանի հետ:

Պատերազմի օրերին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարում նրա նվագած «Կռունկը» ալեկոծել էր հայության սրտերը: Բելգիայում ապրող և ստեղծագործող հայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը կրկին հայրենիքում է: Սևակը, նրա եղաբայրը՝ ջութակահար Հրաչյան, դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը և դիրիժոր Վահագն Պապյանը հանդիպել են Երևանում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ համերգ ունենալու նպատակով:Վերջին փորձին ներկա է գտնվել նաև իմ գործընկեր Մարիամ Ավանեսյանը:

Նուբարաշեն վարչական շրջանի մշակույթի տանը կազմակերպվել է հուշ-երեկո՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից Սլավիկ Իշխանյանի ծննդյան 21 ամյակին: Սլավիկն ընկերների հետ ընկել էր շրջափակման մեջ, հաջողել էր դուրս գալ, բայց հետ էր դարձել ծառայակիցներին օգնության և ընկել հերոսի մահով: Հարազատները նրա մահվան բոթը ստացել են 3 ամիս անց:

Ի՞նչ օգնություն են ստացել Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիները և ի՞նչ խնդիրների են բախվել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության ներկայացուցչի խոսքով՝ գլխավոր նպատակը մարդկանց բնակարաններով ապահովելն է:Այդ ուղղությամբ աշխատում են Հայաստանի ու Արցախի կառավարությունները:

 

Տասնամյակների երազանք, որն իրականացավ այսօր: Հայաստանում առաջին անգամ իրականացվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում: Երեխաներից մեկը Նիգերիայից է, մյուսը՝ Կամերունից, նրանք իրենց լավ են զգում: «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» մասնագետները ներկայացրել են վիրահատությունների մանրամասներն ու սպասվող նորությունները:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները դեռ չեն քննարկել՝ կմասնակցե՞ն 8-րդ գումարման խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին,թե՞ ոչ: Այդ մտադրության մասին երեկ հայտարարել էր ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո: Ընդդիմադիրները համոզված են՝ իշխանությունը կանի ամեն ինչ,որպեսզի օբյեկտիվ քննություն չընթանա:

Պաշտոնական Երևանը հակադարձում է Ադրբեջանի ԱԳ նախարարին՝ շեշտելով, որ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների ամբողջական կատարմանը խոչընդոտում է ոչ թե Հայաստանը,այլ Ադրբեջանը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունն ընդգծել է,որ Բաքուն խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին և 7-րդ կետերը ու մինչ օրս չի կատարել հայտարարության 8-րդ կետը: ԱԳՆ-ն ընդգծել է նաև, որ Ադրբեջանի կողմից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձման գործընթացի ամբողջական ավարտը կարող է կառուցողական միջավայր ստեղծել:

 

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։