Items filtered by date: Երեքշաբթի, 08 Հունիսի 2021
Երեքշաբթի, 08 Հունիսի 2021 22:30

Էպիկենտրոն 08.06.2021

 

 

Published in Էպիկենտրոն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այցելել է Արագածոտնի մարզ: Արագածավանում Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է նախօրեին իր հնչեցրած միտքը,թե Բաքվում պահվող տղաները կներեն գերության մեջ մեկ-երկու ամիս ավելի մնալը: Թալինում վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է,որ ընտրություններից հետո դաժան վենդետաներ են սպասվում, իսկ ամփոփիչ ելույթի ժամանակ ասել է, որ ընդունում է Ռոբերտ Քոչարյանի դուելի հրավերը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այցելել է Արագածոտնի մարզ: Արագածավանում Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է նախօրեին իր հնչեցրած միտքը,թե Բաքվում պահվող տղաներն իրենց կներեն գերության մեջ մեկ-երկու ամիս ավելի մնալը: Թալինում էլ վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է,որ ընտրություններից հետո դաժան վենդետաներ են սպասվում:

Երեքշաբթի, 08 Հունիսի 2021 19:00

Ձայնային հարված 08.06.2021

Published in Music Սթար

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ էր գումարել.օրակարգում 7 հարց էր: Հանձնաժողովի որոշմամբ՝ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հեռացվել է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակից: Մուկուչյանի գլխավորած հանձնաժողովը նաև որոշում է կայացրել նախընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանի գրքի պատկերով պաստառների վերաբերյալ:

Երկրի անվտանգությանը, տնտեսական զարգացմանն ու մյուս ոլորտներին վերաբերող ծրագրերը հանրությանն են ներկայացրել նաև «Ազգային ժողովրդավարական բևեռը»,«Հայոց Հայրենիքը» և «Ազատություն» կուսակցությունը:

Քարոզարշավի երկրորդ օրը «Հայաստան» դաշինքը շարունակել է հանդիպումները երկրի հարավում: Ռոբերտ Քոչարյանը եղել է Գորիսում և Սիսիանում: «Հունիսի 20-ին ժողովուրդը պետք է մերժի այս իշխանություններին և 2020-ի աշնանից հետո երկրում ստեղծված քաոսային իրավիճակի համար պատասխաններ պահանջի»,-հայտարարել է 2-րդ նախագահը: Նա նաև հերքել է լուրերը, թե իր թիմի ընտրվելու դեպքում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերադառնալու է իր հին պաշտոնին: Երեկոյան դաշինքի անդամներն այցելել են Վայոց Ձոր:

«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ղեկավարներից մեկը համակիրներին կոչ է արել ամուսնանալ և շատ երեխաներ ունենալ: Դավիթ Սանասարյանն «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության թռուցիկները բաժանել է Նուբարաշենի բնակիչներին, իսկ «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանն իր ծրագիրը ներկայացրել է Արագածոտնի մարզում:

Երևան և մարզեր. կուսակցություններն ու դաշինքները տարբեր կերպ են իրականացնում քարոզարշավը: «5165» շարժումը քարոզչությունը սկսել է Աղձք բնակավայրից, Դեմոկրատական կուսակցության անդամները եղել են Գեղարքունիքում, իսկ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները երթ են անցկացրել Երևանի կենտրոնում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր ևս քարոզչությունն իրականացրել է մայրաքաղաքի փողոցներում: Էդմոն Մարուքյանն ու իր թիմակիցները հանդիպել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։