Items filtered by date: Հինգշաբթի, 03 Հունիսի 2021
Հինգշաբթի, 03 Հունիսի 2021 22:35

Էպիկենտրոն 03.06.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 03 Հունիսի 2021 20:30

Անցուդարձ 03.06.2021

Published in Անցուդարձ

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը կառավարության նիստին հասցրել էր ներկա-բացակա անել և նկատել, որ ԱԳ նախարարի աթոռը դատարակ է: Բայց թե ինչո՞ւ ներկա չի եղել փոխնախարարներից որևէ մեկը, Դումանյանը տեղյակ չի եղել: Նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողներից մեկին սկսել է պիտակավորել ու վիրավորել ՊԵԿ նախագահը: Կառավարություն ժամանած Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ տեղյակ չէ դիվանագետների հրաժարականից:

Աբովյանի դիահերձարանի տեսարանը արդյո՞ք պետության վերաբերմունքի դրսևորում էր զոհվածների հանդեպ: Հարցին Բրյուսելից վերադառնալուց հետո անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը: Անահիտ Ավանեսյանն էլ ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել 2018-ից հետո դիահերձարաններում: Ըստ իշխանության՝ դիահերձարանների թվի ու սառնարանային տեղերի ավելացումը պատշաճ վերաբերմունքի դրսևորում է: Գործադիրի նիստում որևէ կերպ չի շոշափվել սահմանային լարվածությունն ու ստեղծված իրավիճակը: Կառավարությունում դատարկ է մնացել ԱԳ նախարարի աթոռը:

Կառավարության առաջարկով գումարված ԱԺ արտահերթն անցել է գերլարված մթնոլորտում: Ընդդիմադիր ու անկախ պատգամավորներն անդրադարձել են ոչ թե օրակարգի տասնչորս հարցերին,այլ հայ զինվորների դիերի և մասունքների պահման ցավալի դեպքին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Առողջապահության նախարարի պաշտոնակատարին և խորհրդարան եկած նրա տեղակալին առաջարկել է հրաժարական ներկայացնել: «Հրաժարակա՛ն տվեք,գնացեք, թո՛ղ գինը դա լինի»,- ասել է պատգամավորը: Իսկ Թագուհի Թովմասյանը Լենա Նազարյանից պահանջել է ներողություն խնդրել նրա «լկտի» պահվածքի համար:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։