Items filtered by date: Չորեքշաբթի, 07 Ապրիլի 2021
Չորեքշաբթի, 07 Ապրիլի 2021 22:15

Էպիկենտրոն 07.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 07 Ապրիլի 2021 20:30

Անցուդարձ 07.04.2021

Published in Անցուդարձ

Ղարաբաղի հարց, տրանսպորտային ուղիների ապաշրջափակում, գերիների վերադարձ, հայ-ռուսական միացյալ զորախումբ, Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորություն և ավելի քան 1 միլիոն չափաբաժնով «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերում: Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի ամենահրատապ թեմաները: «Ցավոք, ԼՂ հարցը լուծված չէ»,- հայտարարել է Փաշինյանը: «Մենք ուշադրությամբ ենք վերաբերվում բոլոր այն հարցերին, որոնք դուք համարում եք քննարկման արժանի»,- արձագանքել է Կրեմլի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության հրաժարականը պահանջող բազմաթիվ կանայք ակցիաներ են իրականացրել Երևանի տարբեր հատվածներում: Նրանք Ազնավուրի հրապարակից քայլերթով գնացել են կառավարության շենք՝ փորձելով թուրքական ֆես ու կարմիր մեխակներ նվիրել իշխանության ներկայացուցիչներին: Իրավիճակը, սակայն, կտրուկ լարվել է: Հրմշտոց է սկսվել կառավարության շենքի մոտ պատ կազմած ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Կանանցից ոմանք բռնի ուժով բերման են ենթարկվել: Նրանց մեջ է եղել նաև Վազգեն Մանուկյանի կինը: Ոստիկանների գործողությունների հետևանքով տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հայաստանն առաջիկայում պատրաստվում է 800 միլիոն դրամի պատվաստանյութ ներկրել՝ համաշխարհային միասնական գնումների հարթակի միջոցով. այս մասին ԱԺ–ում տեղեկացրել է Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Նարեկ Զեյնալյանը նաև անդրադարձել է Astra Zeneca–ի անվտանգության մասին հարցերին: Խորհրդարանում է նաև եղել Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը: Մեսրոպ Առաքելյանն էլ խոսել է գնաճի և մարդկանց սոցիալական վիճակի մասին:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում ընդունել է գերեվարված զինծառայողների ծնողներին: Հանդիպումը եղել է դռնփակ: Հանդիպման ավարտից հետո Զոհրաբյանը որոշ մանրամասներ է հայտնել «Էպիկենտրոն»-ին:

«Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն»,- ԱԺ-ում հայտարարել է Արդարադատության նախարարը՝ անդրադառնալով մարտի 1-ի գործի կարճմանը: Ռուստամ Բադասյանը խնդիրը կապել է դատաիրավական համակարգում իրենց իշխանության օրոք արձանագրված բացթողումների հետ: Նույնը նշել են նաև իմքայլական պատգամավորները՝ խնդիրը բարդելով դատարանի վրա: Ընդդիմադիրներն, ընդհակառակը, արձանագրել են՝ հերթական անգամ ապացուցվեց, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում տեղի են ունեցել քաղաքական հետապնդումներ:

Ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես Մայրության և գեղեցկության տոն: Օրվա առթիվ առավոտից հնչում են շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: ԲՀԿ նախագահը կանանց ուղղված իր ուղերձում առանձնահատուկ խոնարհումի և երախտիքի խոսք է հղել պատերազմում ընկած բոլոր հայորդիների մայրերին և կանանց: «Իմացեք, որ դուք մենակ չեք, նահատակված հերոսների հիշատակն անմար պահելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է»,-ընդգծել է ԲՀԿ նախագահը:

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացած Նիկոլայ Մանգերայի անվան բռնցքամարտի 15-րդ միջազգային մրցաշարում:Կաշվե ձեռնոցի հայ պատվիրակները արժանացել են 2 ոսկե,3 արծաթե և 5 բրոնզե մեդալի: Մեր մարզիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Մեր ընտրանին թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը՝ զիջելով միայն տանտերերին:

 

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ խաղողագործների խնդրանքով այցելել է Արմավիրի մարզ,հանդիպել նրանց հետ:Ծառուկյանը պատասխանել է գյուղացիների հարցերին, տեղում լուծում տվել մի շարք խնդիրների: «Մուլտի Գրուպ»-ի կողմից ամեն տարի շուկայականից անհամեմատ էժան գնով տրվող պարարտանյութը, դեղորայքը, դիզվառելիքն ու մասնագիտական խորհրդատվությունը անգնահատելի օգնություն են գյուղացու համար,խոստովանել են խաղողագործները: Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն հրավիրել պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին՝ նշելով, որ անկախ երկրում տիրող քաղաքական ու տնտեսական ճգնաժամից՝ մշտապես լինելու է հողի մշակի կողքին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։