Items filtered by date: Չորեքշաբթի, 31 Մարտի 2021
Չորեքշաբթի, 31 Մարտի 2021 22:40

Էպիկենտրոն 31.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 31 Մարտի 2021 20:30

Անցուդարձ 31.03.2021

Published in Անցուդարձ

Երևանի թիվ 133 մանկապարտեզի աշխատակազմն ու ծնողներն ակցիա են անցկացրել քաղաքապետարանի մոտ՝ ի աջակցություն աշխատանքից ազատված տնօրենի: Նրանք պնդել են, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը Ժաննա Մանուկյանին աշխատանքից ազատել է ապօրինի, առանց հաշվի առնելու, որ նա երեք անչափահաս տղաների մայր է, իսկ ամուսինը պատերազմում անհետ կորել է: Նրանց ընդառաջ են եկել ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն ու քաղաքապետի խոսնակը: Ավելի ուշ մասնակիցներից 5-ը հրավիրվել են փոխքաղաքապետի հետ հանդիպման:

«Բուհական կառույցներին որևէ վտանգ չի սպառնում»,- հայտարարել է ԿԳՄՍ նախարարը՝ անդրադառնալով ԲՈՒՀ-երի շենքերը վաճառելու և ակադեմիական քաղաք կառուցելու վարչապետի հայտարարությանը: Վահրամ Դումանյանը նշել է, որ նման որոշում չկա, կա գաղափար, որին ինքը կողմ է: Սակայն, ըստ նրա, առանց նորը կառուցելու հինը չի քանդվի: Պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նախարարը նաև վստահեցրել է՝ խորհրդարանի առաջիկա ընտրություններին դպրոցներն ու բուհերը ներգրավված չեն լինի:

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը: Փաստաթղթի՝ Հայաստանին վերաբերող հատվածում, ծավալուն անդրադարձ է արվել ղարաբաղյան պատերազմին: ԱՄՆ-ը պաշտոնապես հաստատել է Անկարայի մասնակցությունը զինված հակամարտությանը՝ նշելով, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ է վերականգնել հսկողությունը կորցրած շրջանների նկատմամբ: Պետդեպն ուշադրություն է հրավիրել նաև Հայաստանում խոսքի ազատության և ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելու դեպքերին՝ հիշատակելով նաև ոստիկանների բռնի վերաբերմունքը մեր գործընկեր Արթուր Հակոբյանի և մյուս լրագրողների նկատմամբ:

«Այս մարդիկ եկել են իշխանության՝ Մեծ Թուրանի ծրագիրն իրականացնելու համար»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի սկանդալային հայտարարություններին: Վերջինը երեկ հայտարարել էր, թե Քարվաճառը մերը չի եղել, նաև հարց հնչեցրել, թե ինչ է մեզ տալու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Իշխանական պատգամավորները խուսափել են մեկնաբանել իրենց թիմակցի հայտարարությունները, իսկ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Աղազարյանին հորդորել է ներողություն խնդրել և վայր դնել մանդատը:

ԱԺ-ում տեղի է ունեցել դռնփակ հանդիպում պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ: Նրանք պատգամավորներին ներկայացրել են իրենց մտահոգություններն ու կասկածները: Ծնողների մի մասը մեղադրում է հրամանատարներին՝ զինվորներին նոյեմբերի 9-ից հետո դիտավորյալ գրավյալ տարածքներ տանելու համար: Հանդիպումը կազմակերպած պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ ծնողները մտավախություն ունեն, որ հարուցված քրեական գործերի քննություն տեղի չի ունենում:

«Բաքուն գերիներին չի վերադարձնում իր քաղաքական նպատակների պատճառով»,- այս մասին հայտարարել է ՄԻՊ-ը: Ըստ Արման Թաթոյանի՝ Ադրբեջանում ու Թուրքիայում բարձր մակարդակով հայերի նկատմամբ ատելության ու թշնամանքի քարոզ է տարվում: Օմբուդսմենը խոսել է նաև սահմանների անվտանգության երաշխիքների բացակայության մասին և ընդգծել՝ Սյունքից ադրբեջանցիներն իրենց զորքով ու ցուցանակներով պետք է հեռանան, քանի որ այնտեղ են հայտնվել ապօրինաբար:

81 տարեկանում կյանքից հեռացել է Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը: Վերջին օրերին հրամանատարի առողջական վիճակը վատացել էր, և նա տեղափոխվել էր Էրեբունի հիվանդանոց: Արցախի հերոսն իր ռազմական, ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը՝ Շուշին ազատագրողը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։