Items filtered by date: Չորեքշաբթի, 08 Հուլիսի 2020
Չորեքշաբթի, 08 Հուլիսի 2020 22:25

Էպիկենտրոն 08.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի դիմումը: Էդմոն Մարուքյանը պահանջել էր վերականգնել խմբակցության մանդատների թիվը, քանի որ Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունը լքելուց հետո այն մեկով պակասել էր: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանել է, որ մանդատի տրամադրումը խմբակցությանը տեղի է ունենում այն դեպքում, երբ կա թափուր մանդատ: Այս պարագայում Արման Բաբաջանյանը չի հրաժարվել մանդատից, հետևաբար ԼՀԿ դիմումը չի կարող ընդունվել:

«Հայաստանում ապրող հայրենադարձներն այսօր բազում խնդիրների են բախվում՝ սոցիալականից մինչև քաղաքացիություն ստանալու հարց», - մեկամյա աշխատանքն ամփոփելիս ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի «Հայրենադարձների» հանձնախմբի պատասխանատու Ժիրայր Բյոջեքյանը: Հանձնախմբի անդամները նշել են, որ պետությունը պետք է պայմաններ ստեղծի, որ դրսում ապրող հայերը հետ գան, եկողներն էլ՝ չգնան: «Ասֆալտին փռելով երկիր չի շտկվի»,- ասել է hանձնախմբի անդամ Սիմոն Գաֆալյանը և հավելել՝ իրեն հաճախակի տրվող հարցերից մեկը հետևյալն է. «հայրենիքի մեջ սև ու սպիտակ հայը ո՞րն է»:

Չորեքշաբթի, 08 Հուլիսի 2020 20:15

Անցուդարձ 08.07.2020

Published in Անցուդարձ

«Սասնա Ծռեր» խմբի գործով նիստի ժամանակ հարցաքննվել է անջատված գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը: Նա ուշագրավ մանրամասներ է ներկայացրել գունդը գրավելու և քրեակատարողական հիմնարկում եղած ժամանակահատվածից: «Մնացել եք 90-ականների Ռեմբոյի կինոների տակ: Ինչպե՞ս կարելի է անզեն մարդու վրա կրակել, հետո թողնել, որ արնաքամ լինի»,- Եղիազարյանին ասել է սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի այրին: Դրանից հետո նրա և դատավորի միջև լեզվակռիվ է սկսվել:

Դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն» և «Ֆիզիկա» առարկաներից: Հայտագրվել է ընդհանուր 2907 դիմորդ: Քննություններն անցկացվել են հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Բացի այդ, այս տարի դիմորդների անվտանգությունն ապահովելու նպատակով քննական կենտրոնները նախորդ տարվա համեմատ շատացել են: Այսօր դրանք 32-ն են եղել,10-ը գործել են մայրաքաղաքում:

Օրակարգային 14 հարցով այսօր արտահերթ նիստ է գումարել Ազգային ժողովը: «Իմ քայլը» խմբակցությունը երեկ շրջանառությունից հանել էր դիմակ չկրելու համար տուգանքները բարձրացնելու նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքվել է, թե կարո՞ղ է արդյոք առաջիկայում նույնաբովանդակ նախագիծ ներկայացվել: Աղմուկ հանած նախագծին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև ԱԺ նախագահը: Արարատ Միրզոյանը չի բացառել, որ այն կրկին դրվի շրջանառության մեջ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։