Բուռն և լարված մթնոլորտում աշխատանքն է սկսել Հայաստանի 8-րդ գումարման ԱԺ-ն: Արարողակարգային ելույթներից և երդման տեքստերից հետո կրքերը կտրուկ թեժացել են. ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները պահանջել են ազատ արձակել իրենց կալանավորված գործընկերներին: Քննարկվել է նաև ԱԺ նախագահի ընտրության հարցը: Փակ-գաղտնի քվեարկությամբ այս պաշտոնում ընտրվել է Ալեն Սիմոնյանը: Ընդդիմադիր երկու դաշինքները բոյկոտել են նիստը և չեն մասնակցել խոսնակի ընտրությանը: Նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց Հանրապետության նախագահը նշանակել է նաև կառավարության ղեկավարին: Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Արմեն Սարգսյանը վարչապետ է նշանակել Նիկոլ Փաշինյանին: