Հաղթական օր հայ օլիմպիականների համար: Հայաստանը Տոկիոյում նվաճել է առաջին բրոնզե մեդալը և ապահովել առնվազն մեկ արծաթ: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում հավաքել է 14.733 միավոր և գրավել երրորդ հորիզոնականը: Փայլուն ելույթներ է ունեցել նաև «Ճերմակ արջը»: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիոյի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 97 կգ քաշային կարգի եզրափակիչ,որտեղ կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ: Արթուրն այսօր հաղթել է իր բոլոր 3 մրցակիցներին: Վաղը բրոնզի համար կպայքարի նաև մեր մյուս ըմբիշը՝ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը: