Կորոնավիրուսի դեպքերը կրկին սկսել են ավելանալ: Երեկ հաստատվել է 243 նոր դեպք: Առողջացել է 163 մարդ, մահացել՝ 6-ը: Մեծ է տարբերությունը պատվաստվողների և վարակվողների թվերի միջև: Կառավարությունը դժգոհ է վիճակագրությունից: Գործադիրը սահմանափակումների նոր փաթեթ է մշակում: Օրինակ, ուսումնական տարին կարող է հեռավար սկսվել, եթե դասավանդողները պատվաստված չլինեն: Իսկ ահա չպատվաստված ուսանողները ստիպված են լինելու 14 օրը մեկ թեստ հանձնել: