Բաքվում հայ ռազմագերիների դատավարությունները ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարը համարում է ֆարս: Վլադիմիր Վարդանյանի պնդմամբ՝ ՄԻԵԴ-ը իր գնահատականը կտա ռազմագերիների արդար դատաքննության իրավունքի խախտմանը: Նույն համոզմանն է նաև եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը: Ըստ նրա՝ Բաքուն պատասխանատվության է ենթարկվելու ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի շրջանակներում կայացված վճռի հետևանքով: