Արդյո՞ք Հայաստանը ձեռնոց է նետում Ռուսատանին, եթե դիմում է միջազգային այլ խաղացողների սահմանային խնդիրները լուծելու համար: Քաղաքագետների տեսակետները հակադիր են: Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ նման քայլով Երևանը ձեռնոց կնետի Մոսկվային: Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ մեր ռազմավարական դաշնակցին ու ՀԱՊԿ-ի հեղինակությանը միակ ձեռնոց նետողը Ադրբեջանն է: