Երևանի ավագանու արտարհերթ նիստում որոշվել է մոտ 30 տոկոսով բարձրացնել քաղաքապետարանի 2000 աշխատակիցների աշխատավարձը: Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ այս որոշումը հավելյալ բեռ չի լինի մայրաքաղաքի բյուջեի վրա: Նախագծին դեմ է արտահայտվել «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝պնդելով,որ իշխանությունը այս քայլին գնում է իր թիմակիցներին բարձր վարձատրելու համար: