Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր վերջին հրաժեշտն են տվել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին: Մեծանուն արվեստագետի աճյունը ամփոփվել է Կոմիտասի անվան պանթեոնում:Աշխարհահռչակ դուդուկահարը վախճանվել էր հուլիսի 6-ին 92 տարեկանում: Վերջին տարիներին Գասպարյանը գտնվում էր Միացյալ նահանգներում: Լեգենդար երաժիշտը իր ծիրանափողով Հայաստանին բերել է համաշխարհային ճանաչում և ապացուցել, որ լավ արված գործը միշտ արժանի գնահատական է ստանում:Սգո արարողությանը մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ: