« Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց»,- կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առթիվ: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է,որ մեր երկրում աշխատատեղերի աննախադեպ աճ է արձանագրվում: Թափուր հաստիքները համալրելու համար արտագնա աշխատանքի մեկնածներին «բերման ենթարկելու» կոչ արած Վահան Քերոբյանն էլ այսօր հանդես է եկել նոր,ոչ պակաս ուշագրավ հայտարարությամբ: Էկոնոմիկայի նախարարարի պաշտոնակատարն ասել է,որ Հայաստանում հովիվ են աշխատում օտարերկրացիները: