Կառավարության նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատարը խոսել է սահմանին տիրող դրության մասին: «Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա վերահաստատել է Սոթք-Խոզնավար հատվածից հայկական և ադրբեջանական զորքերի դուրսբերման հայելային տարբերակի մասին իր առաջարկը: Փաշինյանն այսօր ևս հայտարարել է,որ Բաքուն նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը: