Երեկ ուշ երեկոյան մայրաքաղաքի փողոցներն ու մարզերից Երևան մտնող և դուրս եկող ճանապարհները խցանված էին. ոստիկանությունն ուժեղացված ծառայություն էր իրականացնում:Ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում էին,որ ժամերով խցանումների մեջ են մնացել: Սոցցանցերում տարածվում էին տարբեր վարկածներ՝ դիվերսիոն խմբի ներթափանցումից մինչև կալանավայրից փախած անձի փնտրտուքներ: Ոստիկանությունը պարզաբանել է, որ ստուգվել են ավտոմեքենաները,վարորդների սթափությունը, գործողությունները կրել են կանխարգելիչ բնույթ: