ԱԺ արտահերթ ընտրության արդյունքներն ուժի մեջ թողնելու Սահմանադրական դատարանի որոշումը ընդդիմադիր ուժերի համար անակնկալ չի եղել: Այդուհանդերձ, խորհրդարան չանցած, բայց Բարձր դատարան դիմած ուժերից «Հայոց Հայրենիքն» արդեն հայտարարել է,որ դիմելու է եվրոպական դատարան: Նման հնարավորություն քննարկում է նաև «Հայաստան» դաշինքը: Միևնույն ժամանակ անցողիկ շեմը հաղթահարած երկու ընդդիմադիր դաշինքները դեռ չեն հստակեցնում՝ վերցնելո՞ւ են մանդատները,թե՞ ոչ: