Պաշտոնական դիրքը չարաշահելու հոդվածով մեղադրվող ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատավարությունը շարունակվել է: Այսօր հարցաքննվել են վկաները: Վանաձորի ԲԿ տնօրենի նախկին պաշտոնակատարը հայտարարել է, որ ՊՎԾ-ից զանգ է ստացել հեմոդիալիզի սարքավորումներ ձեռք բերելու նպատակով հայտարարված մրցույթի տեխնիկական բնութագիրը փոխելու համար, սակայն պնդել է՝ որևէ ուղղորդում չի եղել: