Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ գործող հնամաշ իրերի շուկայի աշխատողները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: Պահանջում են թույլատրել շարունակել առևտուրը, չհեռացնել իրենց մշտական տարածքից: Քաղաքապետարանը դեռ անցած տարի էր զգուշացրել քաղաքացիներին առևտուրը տեղափոխել «Հրազդան» մարզադաշտի կամ այսպես կոչված «Տեց»-ի հարակից տարածք: