Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատախազության միջնորդության քննարկումը: Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ,որտեղից վերադառնալուց հետո որոշել է միջնորդությանը անդրադառնալ վերջնական դատական ակտով:Նախորդ նիստին մեղադրող կողմը միջնորդել էր դիմել ՍԴ և գործի վարույթը կասեցնել: Պաշտպանները պնդել են,որ նման հիմքեր չկան: