«Զանգեզուրի միջանցքի մասին Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները որևէ կապ չունեն հունվարի 11-ի եռակողմ հայտարարության բովանդակության հետ»,- կառավարության նիստի մեկնակին հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Բաքուն տարածքային նկրտումներ ունի իր հարևանների մեծամասնության նկատմամբ, և դա տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնն է: Փաշինյանը ՀԱՊԿ-ի և Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել է հայ-ադրբեջանական սահմանին հատկապես վերջին երկու ամսում երկու զոհ ունենալու հանգամանքի վրա: