Պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ամսական գումարը կավելանա երկուհարյուր հազար դրամով: ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունը:Անհետաձգելի համարված այս նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն են: «Սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորների համար, ովքեր մարզերից են և պետք է հանդիպեն ընտրողների հետ»,-հայտարարել է Ենգիբարյանը: