Նիկոլ Փաշինյանն Արմեն Գրիգորյանին ազատել է անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նրան նշանակել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ: Ավելի քան մեկ ամիս առանց նախարարի և 3 տեղակալների մնացած գերատեսչության անձնակազմն այսօր ծանոթացել է Գրիգորյանի հետ: «Այսօրվանից սկսած առավել ինտենսիվ ենք աշխատելու»,-հայտարարել է նորանշանակ փոխնախարարը: