Երևանի քաղաքապետարանը սկսել է տարհանել շրջիկ առևտրի կետերը, որոնք կայանված են չթույլատրված վայրերում: Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր օրենքով՝ առևտրի կետերի համար սահանվել են նոր չափորոշիչներ: Քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանի խոսքով՝ փողոցներում տեղակայված առևտրի կրպակները չեն համապատասխանել սահմանված չափորոշիչներին, հետևաբար գործունեության թույտվություն չեն ստանալու: Տնտեսվարողներից մեկն էլ դժգոհել է՝ մեկ տարուց ավելի գործունեություն է ծավալում, մինչդեռ այսօր թույլտվություն չի տանում: