Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել: Քննարկվել է ինքնակամ շինությունների հարցը: Քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը ներկայացրել է նախագիծ, ըստ որի՝ այսուհետև Երևանի քաղաքապետարանն իր հայեցողությամբ է տնօրինելու համայնքային հողի վրա առանց թույլտվության կառուցված ինքնակամ շինությունները: