Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ Հայաստանի սահմանների հետ կապված հարցերը սխալ են կազմակերպվում: Արման Թաթոյանի խոսքով՝ կան պաշտոնյաներ,որոնք ադրբեջանամետ հայտարարություններ են անում՝ վնասելով մեր երկրի շահերը միջազգային ատյաններում: Օմբուդսմենը նշել է, որ այդպիսի պաշտոնյաներին պետք է օրենքով պատժել: