Զբոսաշրջային թեժ սեզոնին բազմաթիվ իրանցիներ գալիս են Հայաստան կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար: Այս օրերին համացանում լայնորեն տարածվում են Հյուսիսային պողոտայում արված լուսանկարները: Տեղադրված շրջիկ կայանում երկար հերթեր են գոյանում: Բացի իրանցիներից, ո՞ր երկրների քաղաքացիներն են ցանկանում պատվաստվել Հայաստանում և ինչո՞ւ է նրանց պատվաստումը կատարվում անվճար: Մանրամասները՝ տեսանյութում: