«Մի քանի օրից Գեղարքունիքի մարզի սահմանի երկայնքով կտեղակայվեն ռուս զինվորականներ,հայ և ադրբեջանցի զինծառայողները դուրս կբերվեն»,-այս մասին հայտարարել է Գեղարունիքի մարզպետը:Գնել Սանոսյանի խոսքով՝ սահմանին իրավիճակը հանդարտ է,միջադեպեր չկան: Թե որքան պետք է ռուս զինվորականները մնան Գեղարքունիքի սահմանին՝ մարզպետը չի հստակեցրել: