ԱԱԾ-ում ավարտվել է պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետի կողմից պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մովսես Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ,նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ըստ ԱԱԾ-ի՝ գեներալը պետական գաղտնիք պարունակող տեղեկություն է հայտնել:«Էպիկենտրոնի» հետ հառախոսարույցում Հակոբյանը նշել է, որ գաղտնիք պարունակող տեղեկություն չի հայտնել, առաջադրված մեղադրանքն էլ չի ընդունում: