Արցախի Պետական նախարարը առցանց մամուլի ասուլիսում անդրադարձել է Արցախի անվտանգության, բնակարանային խնդիրներին և մի շարք այլ հարցերի: Արտակ Բեգլարյանը հայտարարել է,որ չնայած հետպատերազմյան բարդ ժամանակաշրջանին՝ Արցախի ժողովուրդը շարունակելու է պայքարել ինքնորոշման համար: