Ազգային ժողովն այսօր ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը, որը գումարվել էր իշխող ուժի պատգամավորների նախաձեռնությամբ: Խորհրդարանը հաստատել է 2020-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Երկորդ ընթերցման են ներկայացվել երեկ քննարկված նախագծերը: Դրանցում գրեթե ոչ-մի փոփոխություն չի արվել: Բավական բուռն է անցել Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումը՝ինքնակամ շինությունների վերաբերյալ:Բացի այս նախագծից մնացած օրինագծերն ընդունվել են: