Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մոտ օրերս կմեկնի Ուզբեկստան՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը: Երիտասարդ ծանրորդների համար տարվա կարևորագույն ստուգատեսին Հայաստանը կմասնակցի 7 մարզիկով, որոնցից երկուսը գեղեցիկ սեռի ներկայացուցիչ են: Թե ինչ մարզավիճակով են մեր մարզիկները մեկնելու մրցավայր և ինչ սպասել նրանցից՝ կներկայացնի մեր սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը, որն այսօր ներկա է եղել ծանրորնդերի մարզմանը: