Առողջապահության նախարարությունը կառավարություն է ուղարկել մի նախագիծ, ըստ որի՝ վիրուսից մահացածները կենթարկվեն ախտաբանական դիահերձման: Նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն «Էպիկենտրոն»-ին ասել է, որ նախկինում դիահերձում չէր արվում, քանի որ առողջապահական համակարգը դրան պատրաստ չէր: Հիմա արդեն կա հնարավորություն դիահերձման միջոցով ուսումնասիրել վարակի ազդեցությունն օրգանիզմի վրա: