Գերիների և անհայտ կորածների հարազատներին աջակցելու, նրանց ձայնը լսելի դարձնելու նպատակով Ազնավուրի անվան հրապարակում հավաքվել են մտավորականները: Նրանք դիմել են աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերին՝ հորդորելով դիմել տվյալ երկրների կառավարություններին, Կարմիր Խաչին, ՄԱԿ-ին: Պահանջը մեկն է՝ ստիպել Ադրբեջանին ազատել հայ գերիներին, թույլ չտալ նրանց պատվազրկել Բաքվի շքերթում, նաև շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին: Մտավորականներն ընդգծել են ազգային միասնության անհրաժեշտությունը: