Items filtered by date: Հինգշաբթի, 10 Հունիսի 2021
Հինգշաբթի, 10 Հունիսի 2021 22:45

Էպիկենտրոն 10.06.2021

 

 

Published in Էպիկենտրոն

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը՝ փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով: Ոստիկանությունը պարզել է, որ Արզաքանցյանի տվյալները չեն բավարարում վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջին: Թեկնածուի թիմը Մուկուչյանի ղեկավարած հանձնաժողովի որոշումը պատրաստվում է բողոքարկել վարչական դատարանում:

Նախընտրական պայքարը շարունակում են նաև «Ինքնիշխան Հայաստան» և «5165» կուսակցությունները: Նրանք շրջայցեր են կատարել, հանդիպումներ ունեցել քաղաքացիների հետ: Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ նախկին ու ներկա որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու մտադրություն չունի: Իսկ 5165 կուսակցությունն ասել է, որ ոտքի չկանգնելու ու պայքարը չշարունակելու դեպքում մեկընդմիշտ կարող ենք կորցնել հայրենիքը:

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ իր իշխանության գալուց ժամեր անց քաղաքացիները ստանալու են բաց մնացած բոլոր հարցերի պատասխանները: Իսկ «Վերելք» ռազմաքաղաքական կուսակցությունը ջանքերը կենտրոնացնելու է երկրի անվտանգության ապահովման և բանակաշինության վրա:

«Հանրապետություն» կուսակցությունն այսօրվա քարոզարշավը սկսել է Գավառից: Կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը քաղաքացիներին հորդորել է անպայման գնալ ընտրությունների և ընտրել 25 ուժերից որևէ մեկին: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն այսօր ևս քարոզարշավը սկսել է եկեղեցում օրհնություն ստանալով:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն քարոզարշավի 4-րդ օրն անցկացրել է Լոռիում: էդմոն Մարուքյանը եղել է մարզի մի շարք գյուղերում ու քաղաքներում, բնակիչներին փոխանցել հաշտության իրենց ուղերձը: Կուսակցության անդամների մյուս մասը քարոզարշավը շարունակել է Երևանում:

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակել է Արագածոտնի մարզում: 2-րդ նախագահը խոսել է պատերազմի, գերիների վերադարձի և երկրում ատելության մթնոլորտի մասին: Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ միայն իշխանափոխությունից հետո պարզ կդառնա Շուշին գրավվե՞լ է, թե՞ հանձնվել:

Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ ժամից ավելի տևողությամբ ասուլիս է տվել՝ անդրադառնալով բազմաթիվ հարցերի՝ հետընտրական կոալիցիաների հնարավորությունից մինչև Ղարաբաղի հարց և Նիկոլ Փաշինյանի հետ հայտնի հանդիպում: «Այս պատերազմում ավելի վատ բան է տեղի ունեցել: Եթե Քոչարյանը Ղարաբաղին էր զրկել հակամարտության կողմ լինելու կարգավիճակից, ապա այս պատերազմից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել կարգավորման գործընթացից»,- հայտարարել է Կոնգրեսի առաջնորդը:

«Այն, ինչ հրապարակել է Սարգսյանը, լիովին հիմնավորում է մեր այն դիրքորոշումը, որը 2018 թվականի մայիսին Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը ես ժառանգել եմ դեֆորմացված վիճակում»,- Սպիտակում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ ասել է ՔՊ վարչապետի թեկնածուն: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը, որի հետ Հայաստանը երկար տարիներ հույս է կապել, Հայաստանի առաջ խնդիր է դրել՝ վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց:

«ԱԳՆ-ն չի կարող մնալ առանց պաշտոնակատարի»,-հայտարարել է Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Էպիկենտրոնի» հարցին, թե ինչո՞ւ է փոխնախարարներից երեքի ազատման դիմումները բավարարվել, մեկինը՝ ոչ: Դիվանագիտական կորպուսում մնացած միակ փոխնախարարն էլ պնդել է, որ ազատման դիմումները նույն բովանդակության հիմքից են: Կառավարության այսօրվա նիստի և պաշտոնյաների հետ ճեպազրույցների մանրամասները պատմում է Աիդա Կարապետյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։