Items filtered by date: Երեքշաբթի, 18 Մայիսի 2021
Երեքշաբթի, 18 Մայիսի 2021 22:01

Էպիկենտրոն 18.05.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 18 Մայիսի 2021 20:30

Անցուդարձ 18.05.2021

Published in Անցուդարձ

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մոտ օրերս կմեկնի Ուզբեկստան՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը: Երիտասարդ ծանրորդների համար տարվա կարևորագույն ստուգատեսին Հայաստանը կմասնակցի 7 մարզիկով, որոնցից երկուսը գեղեցիկ սեռի ներկայացուցիչ են: Թե ինչ մարզավիճակով են մեր մարզիկները մեկնելու մրցավայր և ինչ սպասել նրանցից՝ կներկայացնի մեր սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը, որն այսօր ներկա է եղել ծանրորնդերի մարզմանը:

Երեքշաբթի, 18 Մայիսի 2021 19:00

Ձայնային հարված 18.05.2021

Published in Music Սթար

«Կառավարությունը Ջրային կոմիտեում անընդհատ նշանակում է նոր կադրեր, որոնք չեն տիրապետում իրավիճակին, չգիտեն՝ որ տարածքում որքան ջուր բաց թողնել»,- դժգոհել են ակցիայի մասնակիցները: Նրանց հանդիպել է կոմիտեի նախագահի տեղակալն ու վստահեցրել, որ խնդիրն արդեն լուծվել է: Մոտ մեկ ժամ փակ պահելուց հետո արմավիրցիները բացել են ճանապարհը:

ՀԱՊԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածով՝ նախատեսվում է աջակցություն այն անդամ երկրին, որին վտանգ է սպառնում: Ի՞նչ է ենթադրում ճգնաժամային իրավիճակներին արձագանքման այս կարգը՝ պարզաբանել է «Արմենպրես»-ը:

Սյունիքում և Գեղարքունիքում ստեղված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքները շարունակվում են: Սահմանային դրությունը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է Բայդենի ազգային անվտանգության հարցերի խորհրդականը: Ջեյք Սալիվանը հայտարարել է,որ ռազմական տեղաշարժերը չսահմանագծված սահմանների մոտ անպատասխանատու են և սադրիչ: Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ պաշտոնական հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ խնդրի երկարաժամկետ լուծում կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

Արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարել է ԱԹՍ-ների մրցույթ: Այն կկայանա սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում: Մասնակիցները կներկայացնեն և՛ պտուտակավոր, և՛ թևավոր դրոններ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 26-ն է:

Նախորդ տարի որոշ տնտեսվարողներ խնդիրներ են ունեցել վարկերի սպասարկման հարցում: Այս մասին խորհրդարանում նշել է ԿԲ նախագահը տարեկան հաղորդումը ներկայացնելու ժամանակ: Ըստ Մարտին Գալստյանի՝ բանկերի և հաճախորդների միջև նախորդ տարի սկսված երկխոսությունը այս տարի դեռևս շարունակվում է: Կան հաճախորդներ, որոնք նույնիսկ առ այս պահն ավելի արտոնյալ վիճակում են, քան մինչև համավարակը նախատեսված վարկային պայմանագրերով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։