Items filtered by date: Չորեքշաբթի, 09 Սեպտեմբերի 2020
Չորեքշաբթի, 09 Սեպտեմբերի 2020 22:10

Էպիկենտրոն 09.09.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Բողոքի են դուրս եկել հագուստի և կոշիկի առևտրով զբաղվող տնտեսվարողները: Նրանք դժգոհություն են հայտնում մաքսազերծման նոր կարգից, որով ստիպված են լինելու ներկրվող հագուստի դիմաց ավելի բարձր մաքսատուրք վճարել: Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնը նախ բարձրացրել են կառավարության շենքի մոտ, այնուհետև գնացել Պետական եկամուտների կոմիտե, որտեղից նրանց ուղղորդել են Արարատյան մաքսատուն: Ավելի ուշ բողոքող քաղաքացիների հետ հանդիպել է ՊԵԿ փոխնախագահը:
 


Մի քանի օրից կմենարկի ուսումնական տարին, իսկ դրա նախաշեմին մանկավարժական կազմը թեստավորուվում է COVID-19-ի դեմ: Գործընթացի միջով անցնող մանկավարժներն իրենց դժգոհությունն են հայտնել` համարելով, որ իրենց իրավունքները ոտնահարվում են: Մյուս կողմից էլ ֆեյսբուքյան տիրույթում որոշ ծնողներ առաջարկում են բոյկոտել դասապրոցեսը և երեխաներին դպրոց չուղարկել: Դեմ են դիմակների կրման պահանջին, դասամիջոց չանելուն և ոչ միայն: Խնդրահարույց թեմաների վերաբերյալ «Էպիկենտրոն»-ը զրուցել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ, նաև հետաքրքրվել նախարարի հնարավոր հրաժարականից:

Չորեքշաբթի, 09 Սեպտեմբերի 2020 20:15

Անցուդարձ 09.09.2020

Published in Անցուդարձ

Շիրակի մարզում բրիկետ են արտադրում: Ցորենի ծղոտն այսուհետև գյուղացին ոչ թե կայրի, այլ դրանից վառելիք կստանա: Արտադրությունը մեկնարկել է Ախուրյան համայնքում, իսկ պահանջարկն օրեցօր ավելի է մեծանում: Բիովառելիքը եկել է փոխարինելու վառելափայտին ու նվազեցնելու անտառահատումների ծավալը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն անցել է թեժ մթնոլորտում: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ներկայացրել են մի շարք նախագծեր, որոնք բուռն քննարկման են արժանացել: Թեժ բանավեճի է վերածվել Արթուր Դալլաքյանի՝ ապահովագրության վերաբերյալ նախագիծը: Պատգամավորը փոխնախարարին մեղադրել է սուտ խոսելու մեջ: Բացի այդ, ԲՀԿ-ականները կոշտ քննադատության են ենթարկել կառավարության այն նախագիծը, որով առաջարկվում է գործադիրին վերապահել հիվանդանոցների պրոֆիլի պահպանման հարցը:

Մինչև սեպտեմբերի վերջ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հանրությանը կներկայացնի իր ամփոփիչ զեկույցը: Մինչև այդ հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է լուրերը, թե քառօրյա պատերազմի օրերին տանկերում վառելիքի փոխարեն ջուր է եղել: Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է նաև «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների՝ դատական նիստերին չմասնակցելու որոշմանը:

Կառավարությունը փոփոխություններ է կատարում ավտոմեքենայի տեխզննման գործընթացում: Նախագծի ընդունման դեպքում 6 ամսից ներդրվելու Է էլեկտրոնային շտեմարան, ինչի արդյունքում ավտոմեքենաների դիմապակիներին տեխնիկական զննության կտրոններ այլևս չեն փակցվելու: Նախագծով, նաև փոխվել է տեխնիկական զննություն անցկացնելու պարբերականությունը:Հարցն այսօր քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս անգամ կուսակցության առաջնորդն այցելել է Արագածոտնի մարզ, հանդիպել ԲՀԿ Ապարանի տարածքային կազմակերպության անդամների և պատասխանատուների հետ: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է երկրի և ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրներին, ներկայացրել դրանց լուծման ճանապարհները, նաև հարց-պատասխան ունեցել ապարանցիների հետ: «Բարեգործությամբ երկիր չես կարող պահել, առաջընթացի համար հարկավոր են իրատեսական ծրագրեր և ոլորտների փորձառու ղեկավարներ»,- նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը՝ իշխանավորներին կոչ անելով դուրս գալ գրասենյակներից և շփվել ժողովրդի հետ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։