×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երկուշաբթի, 12 Նոյեմբերի 2018
Երկուշաբթի, 12 Նոյեմբերի 2018 23:00

Էպիկենտրոն 12.11.2018

 

 

Published in Էպիկենտրոն

«ՀՀ պաշտպանության նախարարությունը «Armenian Army» անվամբ համազգեստներ կստեղծի»,-տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: «Մենք այդպիսի բրենդ ենք մշակել, որպեսզի գովազդենք բանակը»,-նշել է նա: Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանը: Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարի անձը չի ազդում հայանպաստ կամ ոչ հայանպաստ հայտարարությունների ընդունմանը: Քարտուղարը միջազգային կազմակերպության պաշտոնյա է և ներկայացնում է ոչ թե իր քաղաքացիության պետությունը, այլ ամբողջ կազմակերպությունը, որի որոշումներն ընդունվում են միասնականորեն: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը  հայտնել է, որ Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ զորքերի կին զինծառայողներն առաքելություն կիրականացնեն Կոսովոյում:  Դավիթ Տոնոյանը խոսել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված օպերատիվ կապի մասին: 

Երկուշաբթի, 12 Նոյեմբերի 2018 20:45

Անցուդարձ 13.11.2018

Published in Անցուդարձ
Երկուշաբթի, 12 Նոյեմբերի 2018 20:27

Անցուդարձ 12.11.2018

Published in Անցուդարձ

Կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել է "Տարվա լավագույն ուսուցիչ", "Տարվա լավագույն դաստիարակ" և "Տարվա լավագույն տնօրեն" ամենամյա մրցույթների արդյունքները: Հաղթողները ստացել են դրամական պարգևներ: Պաշտպանության նախարարությունն էլ մի քանի մանկավարժների հանձնել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի լավագույն զինվորի ուսուցիչ մրցանակը: Հաղթողները պարգևատրվել են Գարեգին Նժդեհ մեդալով: Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցումլ խոսել է խորհրդարանի արտահերթ ընտրությունների մասին:

Բավական բուռն է անցել Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը: Պատգամավորները նախ քննարկել, հետո քվեարկել են Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն նախատեսում է բացահայտել հանքերի իրական սեփականատերերին: Այնուհետև օրենսդիրներն անցել են Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը: Այն հեղինակել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը,«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը և ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: Նախագծի ընդունման դեպքում Երևանում կարգելվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը: Երկու նախագծերն էլ ընդգրկվել են առաջիկա նիստրերի օրակարգում:

Գյուղատնտեսական տարին 2018-ին այնքան էլ բարենպաստ չէր: 15 տոկոսով կրճատվել են ցանքատարածությունները, գյուղատնտեսներն ավելի քիչ ու ավելի թանկ բանջարեղեն են շուկա հանում: Գարնանն անձրեւն ու ցրտահարությունն են խանգարել, ամռանն էլ այգիներն են  ցեց ընկել: Գյուղացին նաեւ արտադրանքն իրացնելու խնդիր ունի: Մանրամասերը՝ տեսանյութում:

Թուրքմենաստանի մայրաքաղաք Աշխաբադից Հայաստան է ժամանել ծանրամարտի Հայաստանի հավաքականը: Մեր ընտրանին փայլուն էր հանդես եկել աշխարհի առաջնությունում՝ նվաճելով 7 մեդալ, որից 2-ն ամենաբարձր հարգի: Մեր ծանրորդներին «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորել են հարյուրավոր մարզասերներ: Հաղթանակած չեմպիոններին ու աշխարհի ռեկորդակիրներին հայրենիքում դիմավորել է նաև մարզաշխարհի ղեկավարությունը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

Թուրքմենաստանի մայրաքաղաք Աշխաբադից Հայաստան է ժամանել ծանրամարտի Հայաստանի հավաքականը: Մեր ընտրանին փայլուն էր հանդես եկել աշխարհի առաջնությունում՝ նվաճելով 7 մեդալ, որից 2-ն ամենաբարձր հարգի: Մեր ծանրորդներին «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորել են հարյուրավոր մարզասերներ: Հաղթանակած չեմպիոններին ու աշխարհի ռեկորդակիրներին հայրենիքում դիմավորել է նաև մարզաշխարհի ղեկավարությունը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

Երկուշաբթի, 12 Նոյեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 12.10.2018

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։