Այս ամառ Հայաստանում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել: Օրվա մեջ տեղացած կարճատև անձրևը մի պահ զովանալու և շունչ քաշելու լավ հնարավորություն է դարձել: Իսկ ինչպե՞ս կարելի է պաշտպանվել արևի ճառագայթներից,եթե ջերմաստիճանը 40-ից բարձր է: Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը խոհուրդ է տալիս արևապաշտպան քսուք օգտագործել,անգամ եթե տանն եք:
Մրցույթն արդեն հայտարարված է,դիմորդներն այսօրվանից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել Ոստիկանության կրթահամալիր: Պարեկային ծառայության պատասխանատուներն այսօր ներկայացրել են համակարգում սպասվող փոփոխությունները, նաև անդրադարձել քաղաքացիների դժգոհություններին և առաջակներին:
Սրբապատկերներ, փափուկ խաղալիքներ, ծոպավոր վարագույրներ, քրեական ենթամշակույթը հիշեցնող տարրեր: Այսպիսի իրեր առանց այն էլ ծանրաբեռնված հասարակական տրանսպորտում այլևս չեն լինելու: Քաղաքապետարանը զգուշացրել է՝ կարգազանց վարորդները կպատժվեն: Որոշ ուղևորների համար տրանսպորտի կահավորանքն էական չէ, մյուսներն էլ պնդում են,որ առանց ավելորդ իրերի ավելի կոկիկ կլինի: Իսկ ինչպե՞ս են նոր արգելքին վերաբերվում վարորդները՝ պարզել է Հերմինե Ղարբյանը:
«Հայաստանում կորոնավիրուսի «Դելտա» շտամը չի սեքվենավորվել, բայց չի բացառվում, որ մեր երկրում կարող է շրջանառվել այդ տեսակը»,-հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատարը: Անահիտ Ավանեսյանը խոսել է աշնանը սպասվող քովիդի նոր ալիքի մասին: Կորոնավիրուսով հիվանդներին այս պահին սպասարկում է մեր երկրում ամենամեծ պետական հիվանդանոցը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի որոշ բաժանմունքներ նորոգվել են ու հագեցվել գերժամանակակից սարքավորումներով:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv