Items filtered by date: Ուրբաթ, 28 Մայիսի 2021
Ուրբաթ, 28 Մայիսի 2021 22:55

Էպիկենտրոն 28.05.2021

Published in Էպիկենտրոն

Մայիսի 28-ը նաև Ռուսաստանի Դաշնության Սահմանապահի օրն է: Հայաստանում տեղակայված ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչությունն այս տարի տոնը նշել է մեծ շուքով: Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ վարչությունում բացվել է հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող հուշարձան: Հուշարձանի բացման պատիվը վերապահված էր ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկուն:

Ուրբաթ, 28 Մայիսի 2021 20:30

Անցուդարձ 28.05.2021

Published in Անցուդարձ

Հայաստանն այսօր նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տարած պատմական հաղթանակի 103-ամյակը՝ Հանրապետության տոնը: Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհուրդը» հռչակեց Հայաստանի Հանրապետությունը: Հայկական պետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցավ՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը:

Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ միայն Սարդարապատ է գնացել, այլև հասցրել է լինել Երևանի մի քանի վարչական շրջաների ՔՊ կուսակցության շտաբներում: Կուսակիցների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը խոսել է սահմանային իրավիճակի, գերիների վերադարձի ու ներքաղաքական մի շարք խնդիրների մասին: «Սև լճի 30 տոկոսի համար իրավիճակի սրման չենք գնալու»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նա նաև կտրուկ է արձագանքել իրեն ուղղված առաջին նախագահի երեկվա հայտարարություններին:

Առաջին Հանրապետության օրվա առթիվ ուղերձներ են հղել նաև Հայաստանի նախկին ղեկավարները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը, ՄԻՊ-ը, այլ պետական այրեր: Շնորհավորանքից զատ՝ բոլոր ուղերձներում անդրադարձ կա նաև այսօր Հայաստանի սահմաններին ստեղծված բարդ իրավիճակին և երկրի առջև ծառացած մարտահրավերները համախմբված հաղթահարելու անհրաժեշտությանը:

Այսօր տոնական միջոցառումներ նախատեսված չէին, սակայն Սարդարապատի հուշահամալիրի մոտ հաղթանակը կերտած հերոսների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել երկրի ղեկավարությունը: Հանրապետության օրվան և 1918թ. մայիսյան հերոսամարտերին նվիրված պաշտոնական միջոցառմանը մասնակցել են նախագահը, վարչապետի պաշտոնակատարը,խորհրդարանի խոսնակը և այլ պաշտոնատար անձինք: Պետական այրերը ծաղկեպսակներ են դրել Սարդարապատի հուշահամալիրի մոտ: Հոգևոր դասը Կաթողիկոսի գլխավորությամբ Սարդարապատ է այցելել պաշտոնյաներից առանձին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։