Items filtered by date: Ուրբաթ, 16 Ապրիլի 2021
Ուրբաթ, 16 Ապրիլի 2021 22:15

Էպիկենտրոն 16.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն

«Բացառված է, որ ես աշխատանքների ընթացքում քննարկեմ միջանցքի հարց»,-խորհրդարանում լրագրողներին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արձագանքելով Զանգեզուրի միջանցք վերադառնալու վերաբերյալ պաշտոնական Բաքվի հայտարարությանը: Գրիգորյանն անդրադարձել է նաև տրանսպորտային ապաշրջափակմանն ու այդ ուղղությամբ Ադրբեջանի կողմից հնարավոր խոչընդոտներին: ԱԺ-ում է եղել նաև Պաշտպանության փոխնախարարը: Լրագրողներն Արման Սարգսյանից հետաքրքրվել են, թե ինչպես է լուծվելու գերիների խնդիրը:

Ադամ Սահակյանի զոհվելուց հետո Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցի ուսուցիչները կարծում էին, որ իրենց աշակերտը հայրենիքին կյանքը տված վերջին նահատակն էր լինելու: Բայց եղավ նոր պատերազմ, եղան նոր զոհեր: Հարազատ կրթօջախում տղաների սխրանքը գնահատում են ըստ արժանվույն և հիշում անդադար:

Խորհրդարանը շարունակում է քննարկել կառավարության նախորդ տարվա կատարողականը: Ընդդիմադիր պատգամավորների ելույթները դուր չեն եկել իշխանականներին, հնչել են փոխադարձ մեղադրանքներ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կոչ է արել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի պատգամավորների ելույթների ժամանակ վարչապետի ներկայությունն ապահովվի: Էդմոն Մարուքյանի կոչը դուր չի եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:

ԶՈՒ ԳՇ նախկին պետը ArmLur.am-ի միջոցով հայտարարել է, որ ԱԽ-ի երեկ գաղտնազերծած փաստաթղթերն ամբողջական չեն և խեղաթյուրում են իրականությունը: Գեներալ-գնդապետի հայտարարությանն արձագանքել են ԱԺ պատգամավորները: ԲՀԿ-ն նշել է, որ Գասպարյանից պաշտոնական դիմում դեռ չի ստացել, «Լուսավոր Հայաստանը» գեներալի առաջարկը համարել է ուշացած, «Իմ քայլ»-ից Արմեն Խաչատրյանն էլ կողմ է արտահայտվել քննիչ հանձնաժողովի գաղափարին:

Վարչապետն այցելել է Ոստիկանության վարչական շենք, ծաղիկներ խոնարհել պատերազմում զոհված ոստիկանների հուշատախտակին: Կոլեգիայի նիստում Փաշինյանը շնորհավորել է իրավապահներին՝ մասնագիտական օրվա առթիվ և ամփոփել համակարգի վերջին մեկ տարվա աշխատանքը: Անդրադառնալով խորհրդարանի առաջիկա ընտրությանը՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Ոստիկանությունը կկարողանա ապահովել քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը:

Մարգահովիտ համայնքի բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ պղնձի հանքավայրի շահագործման: «Առանց այն էլ Լոռու մարզում բազմաթիվ հանքեր են գործում»,-դժգոհել են ակցիայի մասնակիցները:Հանքավայրը շահագործել ցանկացող ընկերությունը պատկանում է Չեխիայի քաղաքացիներին,բնակիչներին ասել է ընկերության ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը: Մարգահովիտցիները բոկոտել են նաև թեմայի վերաբերյալ այսօր նախատեսված հանրային լսումները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։