Items filtered by date: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2019
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2019 22:03

Էպիկենտրոն 26.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2019 20:15

Անցուդարձ 26.12.2019

Published in Անցուդարձ

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն ամփոփել է անցնող տարին: Հայկական բանակը համալրվել է ժամանակակից զինտեխնիկայով, սպառազինությամբ: Արտակ Դավթյանի խոսքով՝ սահմանի որոշ հատվածներում դիրքերի բարելավում ունենք, հայկական կողմը կանխել է Նախիջևանի կողմից հակառակորդի՝ դիրքերը ամրապնդելու փորձերը:

Հոկտեմբերի 27-ի գործը քննած նախկին դատավոր Սամվել Ուզունյանի՝ Հայաստանի պետական սահմանը հատելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով: «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը կալանավորվել է», ԱԱԾ-ն բացահայտել է Մասիս համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք, իսկ Ոստիկանները բացահայտել են պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց ապօրինությունները: Քրեաիրավական լուրերը՝ մեկ տեսաշարում:

Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2019 19:26

Dr. Դավիթ 26.12.2019

Published in Dr. Դավիթ

««Մարտի 1»-ի գործին շուտով կավելանա նաև «Հոկտեմբերի 27»-ի գործը»,- տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Պետք է մտածել նախաքննական մարմնի և քննչական խմբի հնարավորությունների մասին՝ ուժեղ կազմ ունենալու համար»,-ասել է Քոչարյանն՝ ավելացնելով, որ շատ տարիներ են անցել, և առանցքային ու կարևոր վկաներից ոմանք անհասկանալի հանգամանքներում մահացել են: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նույնպես անդրադարձել է հոկտեմբերի 27-ի գործի վերաբացմանը և նշել, որ իշխող ուժը քաղաքական գնահատականներ հնչեցնելուց ձեռնպահ կմնա:

Կենտրոնական բանկը, վերանայելով տնտեսական աճի ցուցանիշները, 2019 թվականի համար աճը գնահատում է 7.3-7.4 տոկոս, կառավարության նիստում ասել է կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ավելի վաղ կենտրոնական բանկի գնահատականով՝ այս տարին պետք է փակվեր 7.2 տոկոս տնտեսական աճով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ կարևոր է արձանագրել, որ այս տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը հետաքրքիր վարքագիծ է դրսևորում հատկապես սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին: «Պետական բյուջեի հավաքագրումների առումով նույնպես մենք շատ էական և շոշափելի ցուցանիշներ ունենք»,- ասել է վարչապետը:

Մոսկվայում կայացել է ամենամյա «Տաշի շոու»-ն: Ռուսաստանի և Հայաստանի շոու-բիզնեսների ամենահայտնի ու ամենասիրված երգիչ-երգչուհիները, հաղորդավարներն ու արտիստները մի քանի ժամ շարունակ բարձր տրամադրությամբ են լցրել Կրեմլի պալատը: «Տաշի շոու 2019»-ն իրականություն է դարձել Գագիկ Ծառուկյանի շնորհիվ: Այս տարի ևս մոսկովյան համերգի գլխավոր հովանավորը «Մուլտի գրուպ» կոնցեռնն է: Տոնական մեգա համերգի ցուցադրման բացառիկ իրավունքը կրկին պատկանում է «Կենտրոն» հեռուստաընկերությանը:

Մոսկվայում կայացել է ամենամյա «Տաշի շոու»-ն: Ռուսաստանի և Հայաստանի շոու-բիզնեսների ամենահայտնի ու ամենասիրված երգիչ-երգչուհիները, հաղորդավարներն ու արտիստները մի քանի ժամ շարունակ բարձր տրամադրությամբ են լցրել Կրեմլի պալատը: «Տաշի շոու 2019»-ն իրականություն է դարձել Գագիկ Ծառուկյանի շնորհիվ: Այս տարի ևս մոսկովյան համերգի գլխավոր հովանավորը «Մուլտի գրուպ» կոնցեռնն է: Տոնական մեգա համերգի ցուցադրման բացառիկ իրավունքը կրկին պատկանում է «Կենտրոն» հեռուստաընկերությանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։