Items filtered by date: Հինգշաբթի, 20 Մայիսի 2021
Հինգշաբթի, 20 Մայիսի 2021 22:01

Էպիկենտրոն 20.05.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում ԱԺ-ն քննարկել է սահմանազատման մասին երեկվանից շրջանառվող փաստաթուղթը: Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ դրվել խորհրդարանի վավերացմամբ կամ հանրաքվեով: Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրել է, որ տարածված տարբերակից զատ՝ չկա և չի կարող լինել ոչ մի գաղտնի հավելված: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի անկլավային տարածքների մասին, նաև հայտարարել է, որ սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ հայ և ադրբեջանցի զինվորների միջև:

Հինգշաբթի, 20 Մայիսի 2021 20:30

Անցուդարձ 20.05.2021

Published in Անցուդարձ

Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի հետ ստորագրվելիք նոր փաստաթղթի մասին որևէ տեղեկություն չունի, այս մասին Սյունիքում լրագրողներին ասել է ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը: Նա ուղեկցում էր Սյունիք այցելած եվրոպական մի շարք երկրների դեսպանների: ԵՄ դեսպան Անդրեա Վիկորինը, անդրադառնալով Սև լճում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ Բրյուսելը ցանկացած պարագայում հանդես է գալիս պետության տարածքային ամբողջության պահպանման օգտին:

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է 44-օրյա պատերազմի ռազմագերիների վերաբերյալ բանաձևը: Այն Ադրբեջանի կառավարությանը հորդորում է ներկայացնել գերության մեջ գտնվող բոլոր անձանց ամբողջական ցուցակները: Եվրոպացի պատգամավորներն իրենց ելույթներում Ադրբեջանից պահանջել են անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում և դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիներին:

Ինչպե՞ս են վերաբերվում ադրբեջանցիների և մեր զորքի մասնակցությամբ տեսանյութին կառավարության անդամները և ի՞նչ նոր փաստաթուղթ է Փաշինյանը մտադիր ստորագրել Ադրբեջանի հետ: Կառավարության նիստից առաջ և հետո պաշտոնյաները ստիպված են եղել պատասխանել լրագրողների հարցերին: Ուժային կառույցների ղեկավարները բոլոր հարցերն անպատասխան են թողել: Իսկ գործադիրի որոշ ներկայացուցիչներ հայտարարել են, որ տեղյակ չեն շրջանառվող փաստաթղթից:

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսել է Ալիևի հետ նոր փաստաթուղթ ստորագրելու մասին: «Այո,եթե Ադրբեջանը պայմանավորվածություններն իրագործի, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,- հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ դա 100 %-ով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին: Նա,սակայն,այդ թուղթը չի հրապարակել՝ պատճառաբանելով,որ դա կոռեկտ չէ: Փաշինյանը հայտնել է նաև, որ օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի՝ Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում փոփոխություն չի կրել և շարունակում է մնալ լարված: Մեծ թվով, մոտավորապես 500-600 ադրբեջանցի զինվորական է գտնվում Հայաստանի տարածքում:

Խորհրդարանական ընդդիմությունը կրկին նախաձեռնել է արտահերթ նիստ: ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» պահանջում են, որ իշխանությունը պարզաբանի, թե ինչ նոր փաստատուղթ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ: Ի դեպ տեքստի բովանդակությանն անտեղյակ է նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը: Նոր փաստաթղթի մասին որոշ մանրամասներ է հայտնել իշխող խմբակցության ղեկավարը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։