Items filtered by date: Շաբաթ, 24 Ապրիլի 2021
Շաբաթ, 24 Ապրիլի 2021 22:42

Էպիկենտրոն 24.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Աշխարհասփյուռ հայությունը ստացավ վերջին օրերին իրեն հուզող գլխավոր հարցի պատասխանը:ԱՄՆ նախագահը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը՝ կատարելով նախընտրական խոստումը:« Ամերիկայի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր այն հայերի հիշատակը, որոնք զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության ընթացքում: Մենք վերահաստատում ենք պատմությունը: Մենք սա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ որպեսզի կատարվածը երբեք չկրկնվի»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը: Կայծակնային արագությամբ ստացվել է Անկարայի կոշտ արձագանքը: Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը որակել է պոպուլիզմ: Թուրքիայի արտգործնախարարությունն էլ հորդորել է ԱՄՆ նախագահին շտկել լուրջ սխալը:

«Հայաստանի և Թուրքիայի միջեւ այս պահին որևէ երկխոսություն չկա»,- Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասել է փոխարտգործնախարարը: Ըստ Ավետ Ադոնցի՝ Անկարայի հետ հարաբերություններ սկսելու հարցում Երևանի դիրքորոշումը նույնն է.չպետք է լինեն նախապայմաններ: Հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձել են նաև հուշահամալիր այցելած քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ Հայաստանի սահմաններն այսօր ապահովված են, Արցախում էլ արվում է ամեն ինչ ապահովելու համար ռազմական անվտանգությունը:

Այժմ տեղափոխվենք Շիրակ: Մարզի բնակիչներն ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցում Հերհերի ձորում: Այս վայրը հայտնի է նաև որպես «Ջարդի ձոր»: Ոգեկոչման արարողության մասնակից շիրակցիներից շատերը Ցեղասպանություն ապրածների սերունդներն են, վրեժն ու հիշողությունը նրանց արյան մեջ են:

Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքն է մատուցել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը:Գագիկ Ծառուկյանը թիմակիցների հետ ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, խոսել Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության և պահանջատիրության մասին: Լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ նախագահն անդրադարձել է նաև ներքաղաքական հարցերի:

Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքն է մատուցել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը:Գագիկ Ծառուկյանը թիմակիցների հետ ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, խոսել Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության և պահանջատիրության մասին: Լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ նախագահն անդրադարձել է նաև ներքաղաքական հարցերի:

Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձներ են հնչում աշխարհի տարբեր երկրներից: Հայ ժողովրդին իրենց զորակցությունն են հայտնել Գերմանիայի Բունդեսթագի և Բելգիայի Սենատի նախագահները, Եվրախորհրդարանի փոխնախագահը, ԱՄՆ կոնգրեսականներ, տարբեր երկրների ազդեցիկ գործիչներ: Նրանք դատապարտել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ պետք է անել ավելին՝ 20-րդ դարի մեծագույն ոճրագործության ճանաչմանը հասնելու համար:

Անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհել նաև օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների ներկայացուցիչները: Հյուրերը հանդես են եկել նաև ուղերձներով: «Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը սովորեցնում է, որ ռազմական գործողությունները, անգամ եթե հաջողված են համարվում,դեռ հաղթանակ չեն»,- նշել է Ֆրանսիայի Սենատի նախագահը: Էմանուել Մակրոնի հատուկ ներկայացուցիչ Ժան-Բատիստ Լըմուանն էլ հայտարարել է,որ Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է: Պատմական արդարության վերականգնման կոչով են հանդես եկել Կենտրոնական Ամերիկան, Եվրոպան, Մերձավոր Արևելքը ներկայացնող երկրների պաշտոնյաները: Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ցեղասպանության անպատժելիությունը ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին:

Երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ վարչապետի և նախագահի գլխավորությամբ, առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պետական այրերը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ծաղկիներ խոնարհել անմար կրակի մոտ: Առաջին անգամ երկրի ղեկավարությունը ոգեկոչման արարողություններին մասնակցել է առանց հոգևոր դասի ուղեկցության: Ամենայն Հայոց կաթողիկոսը բարեխոսության աղոթք է կարդացել պաշտոնյաների հեռանալուց հետո: Անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհել նաև Արցախի վերջին պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները:

ԲՀԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանն այցելել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Մարի Կիրակոսյանին: 112-ամյա կինը սարսափելի ոճրագործության վերջին ականատեսն է,որն ապրում է Երևանում: Տարիներ առաջ սկիզբ առած ծանոթությունը վերածվել է ջերմ ու բարեկամական հարաբերությունների.Ռոզա Ծառուկյանը մշտական կապի մեջ է տիկին Մարիի և նրա ընտանիքի հետ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։