Items filtered by date: Երկուշաբթի, 08 Մարտի 2021
Երկուշաբթի, 08 Մարտի 2021 22:10

Էպիկենտրոն 08.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Տավուշի սահմանամերձ Ազատամուտ և Կայան համայնքների բնակիչները չեն հաստատում տարածքում ռուս կամ ադրբեջանցի զինծառայողների ներկայության և չափագրումների մասին լուրերը: Բարխուդարլի կոչվող անկլավային տեղանքը շարունակում է մնալ հայկական վերահսկողության տակ և ծառայել որպես արոտավայր: Գյուղացիները մեր գործընկեր Արթուր Հովհաննեսյանին պատմել են,որ շարունակում են ապրել առօրյա հոգսերով, թշնամու կողմից շարժ չեն նկատել:Ազատամուտի համայնքապետ Արթուր Բեգինյանն էլ հրաժարվել է մեկնաբանել ավելի վաղ արած իր հայտարարությունը,որ ռուս խաղաղապահների այցի մասին լսել է,բայց նրանց անձամբ չի տեսել:

 

Մարտի 8-ին մեկ ցուցահանդեսում իրենց ձեռքի աշխատանքներն են ներկայացրել հայաստանցի ու արցախցի կանայք: Նրանք հայրենիքի համար ամենադժվարին օրերին ևս չեն դադարեցրել ստեղծագործական աշխատանքը՝ այդկերպ փորձելով հաղթահարել իրենց բաժին ընկած փորձությունները: «Կանանց ստեղծարար ներուժ» խորագրով ցուցահանդես- տոնավաճառին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, մեր երկրում հավատարմագրված այլ դեսպաններ: Անդրեա Վիկտորինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ գերիների խնդրին:

«Հայրենիքի փրկության շարժումը» խոնարհումի երթ է կազմակերպել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն: Խորհրդանշական ակցիայի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին, նրանց շիրիմներին ծաղիկներ խոնարհել: Երթից առաջ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադարձել արտահերթ ընտրությունների հավանականությանը:

 

Առավոտից Եռաբլուրը մարդաշատ է եղել: Որդեկորույս մայրերն ու կանայք օրը սկսել են պանթեոն այցելությամբ՝ առաջին անգամ մարտի 8-ին ոչ թե ծաղիկներ ստանալով սիրելի որդիներից ու ամուսիններից, այլ նվիրելով նրանց: Սա յուրօրինակ հիշեցում է յուրաքանչյուրիս՝ երբեք չմոռանալ ու երախտապարտ լինել մեր բոլոր հերոսներին հայրենիքի հանդեպ անձնուրացության ու անսահման նվիրումի համար:

 

Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է: Տոնի առթիվ ուղերձ է հղել Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահն իր առանձնահատուկ խոնարհումն է հայտնել հանուն հայրենիքի նահատակված մեր հերոսների մայրերին ու կանանց: «Դուք եղել ու շարունակելու եք լինել հայ ընտանիքի հիմնասյունը և այսօր էլ ունեք նույն առաքելությունը՝ շենացնել ու վառ պահել հայի օջախը, մեր կորցրած հաղթանակը հետ բերող սերունդներ ժառանգել հայրենիքին»,-նշել է Գագիկ Ծառուկյանը:

Սյունիքի մարզի Շուռնուխ համայանքում հանդիսավորությամբ բարձրացվել է հայկական դրոշը: Եռագույնը տեսանելի է գյուղի բոլոր հատվածներից, այդ թվում՝ այնտեղ հաստատված ադրբեջանցիներին: Շուռնուխում նաև տոնական միջոցառում էր կազմակերպվել, որի ընթացքում Գորիս խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը ներկայացել են ավանդական ուտեստներով:Միջոցառմանը մասնակցել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Շուռնուխից պատմում է մեր գործընկեր Արթուր Հակոբյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։